Բիզնեսի զարգացման և բրենդի վարկանիշի ձևավորման ռազմավարության մշակման շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկը որոշում ընդունեց անցկացնել ՀՀ բանկային համակարգի ընդհանրացված հետազոտում: Հետազոտումն իրականացրել է միջազգային հետազոտական ընկերությունը: Հարցումներն անց են կացվել Հայաստանի 5 խոշոր քաղաքներում` Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Կապանում և Արմավիրում:
Ընդհանրացված հետազոտության արդյունքներով ՎՏԲ-Հայաստան բանկը առաջատարն է հետազոտման բոլոր հիմնական չափանիշներով` բանկի ընդհանուր իմացությունը կազմում է 82%: Այդպիսով, բանկերի իմացությամբ ՎՏԲ-Հայաստան բանկը գտնվում է առաջատար դիրքերում:
Ըստ վստահության չափանիշի, որը բանկի ընտրության հարցում շատ կարևոր գործոն է սպառողի համար, ՎՏԲ-Հայաստան բանկն ունի բարձրագույն դիրք:
Պետք է նաև նշել, որ ՎՏԲ-Հայաստան բանկը սկսել է առավելագունս ուժեղացնել այնպիսի չափանիշների հաղորդակցությունը, որոնք հետազոտության արդյունքներով պահանջում են ցուցանիշների լավացում, ինչը շուտով կբերի վարկանիշային և այլ չափանիշների աճին: