Դաշնակցությունն այն դիրքորոշումն ունի, որ Հայաստանը կարող է զարգանալ առաց զիջումների արտաքին քաղաքականության ոլորտում` այսինքն, ղարաբաղյան հակամարտության ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
«Մեր երկիրը կարող է և պետք է զարգանա` զիջումների չգնալով իր պետական ու ազգային շահերի հարցում»,-նշել է Ռուստամյանը: Ըստ նրա, հենց ելնելով այս դիրքորոշումից, ՀՅԴ-ն դադարեցրեց իր համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ, քանի որ կուսակցության առաջնորդ` Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը այն կարծիքի էր, որ հարկավոր է որոշակի զիջումների գնալ ապահովելու համար երկրի զարգացումը: Այս համատեքստում նա նշեց, որ եթե որոշակի քայլեր չձեռնարկվեն զարգացման տեմպերի ապահովման համար, զիջումների սպառնալիքը միշտ առկա է լինելու: Ընդ որում նա ասել է, որ ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ, ով համակարծիք է այդ հարցում: