1 սեպտեմբերի 2010 - 12:04 AMT
Մուստաֆա Կաբակչի. Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունն իրենն է համարում

Թուրքիան կսատարի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին ՄԱԿ-ի ԱԽ-ում: Այս մասին հայտարարել է թուրք-ադրբեջանական միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մուստաֆա Կաբակչին`հավելելով, որ Անկարան կանի ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղի հարցը կրկին հասցվի համաշխարհային հանրությանը:

«Թուրքիան ղարաբաղյան հակամարտությունն իրենն է համարում և միշտ կլինի Ադրբեջանի կողքին դրան առնչվող բոլոր հարցերում»,-նշել է նա: Ընդ որում նա նշել է, որ ղարաբաղյան խնդրի քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ի ԱԽ-ում Թուրքիայի նախագահության օրոք, հայտնում է 1news.az-ը: