2 սեպտեմբերի 2010 - 11:34 AMT
ՌԴ ԱԳՆ-ում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունները

Սեպտեմբերի 1-ին ՌԴ ԱԳ փոխնախարար, պետական քարտուղար Գրիգորի Կարասինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին:

Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների արդի հարցերը օգոստոսի 19-20-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան կատարած պետական այցի լույսի ներքո: Բացի այդ, շոշափվել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների առանձին ասպեկտներ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: