Սեպտեմբերի 2-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39026115 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկըª 776 մլն 280 հազ. դրամ, որից մրցակցային` 776 մլն 280 հազ. դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 576 մլն 280 հազ. դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 529 247 344 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.7187 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ¬յունը` 12.0000 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 3 դիլեր, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: