ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 25-ի թիվ 36 որոշմամբ, «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արարատ Ղուկասյանը:
Մինչ այդ Ա. Ղուկասյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ ՀՀ բանկերում, արտերկրում և ներկայում ՀՀ Բանկերի միության նախագահն է: Այս մասին հաղորդում է «Բիբլոս բանկ Արմենիա» ՓԲ ընկերության մամլո ծառայությունը: