7 սեպտեմբերի 2010 - 12:50 AMT
Արմեն Աշոտյան. Հանրակրթության ոլորտում Հայաստանը առաջ է անցել Վրաստանից

Ջավախքում հայոց լեզվի ուսուցմանն առնչվող հարցերը քննարկվելու են Վրաստանի կրթության ու գիտության նախարար Դմիտրի Շաշկինի սեպտեմբերի 27-28-ին Հայաստան կատարելիք այցի ժամանակ: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ կրության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, երկու հարևան պետությունների միջև բացակայում է իրավական դաշտը, որը կկանոնակարգեր կրթության ոլորտը, ավելին, կվերականգնվի դրան վերաբերվող փաստաթուղթը, որը ստորագրվել է 2008թ., սակայն չի գործում: Նախարարը նշել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է կազմակերպել համատեղ խորհրդաժողով` իրական փորձի փոխանակման նպատակով:

Այս առնչությամբ Արմեն Աշոտյանը հավելել է, որ հանրակրթության ոլորտում Հայաստանը առաջ է Վրաստանից, քանի որ մենք արդեն ներմուծել ենք ավագ դպրոցը, իսկ Վրաստանը դեռևս առաջին քայլերն է անում այդ ուղղությամբ: