Սեպտեմբերի 7-ին Հայաստանի ոստիկանության ակադեմիայում բացվել է Համակարգչային վերապատրաստման կենտրոն: Ծրագիրը հանդիսանում է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի գրասենյակի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունը, որն իրականանում է Նորվեգիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ: Կենտրոնը հագեցած է DELL ընկերության 25 ժամանակակից համակարգիչներով:
ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը բացման արարողության ժամանակ ասաց, որ համակարգչային կենտրոնը 2010-2011թթ. ոստիկանության բարեփոխումների ծրագրի մի մասն է:
Իր հերթին, ՄԱԶԾ երևանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրք Բոբերգն ասաց, որ այդ կենտրոնը կօգնի ոստիկանության ղեկավարությանը բարելավել իր աշխատանքը տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ: