7 սեպտեմբերի 2010 - 17:33 AMT
Հրայր Կարապետյան. Հրամանատարների հրամանները չեն կարող բողոքարկվել զինվորների կողմից, հակառակ դեպքում, դա արդեն բանակ չի լինի

Բանակում պետք է կարգապահություն լինի, իսկ կանոնադրական հարաբերույթունները զինծառայողների միջև պետք է կանոնակարգվեն օրենքով: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին ուժերի ու ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը խորհրդարանում կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագրքի մասին» օրինագծի վերաբերյալ լսումներում:

Ըստ Կարապետյանի, բանակում հարկավոր է արմատախիլ անել «գողական օրենքները» և հրամանատարների կամայականությունները: «Սակայն, բանակում պետք է կարգապահություն լինի, իսկ կանոնադրական հարաբերույթունները զինծառայողների միջև պետք է կանոնակարգվեն օրենքով»,-ասել է Կարապետյանը: