7 սեպտեմբերի 2010 - 19:26 AMT
Սեպտեմբերի 7-ին Երևան է ժամանել Warner Bros. Feature animations-ի նախկին նախագահ Մաքս Հովարդը

«Սեպտեմբերի 7-ին Երևան է ժամանել Warner Bros. Feature animations-ի նախկին նախագահ, այժմ Exodus film group ընկերության ղեկավար Մաքս Հովարդը: 12 տարիների ընթացքում նա աշխատել է Walt Disney-ում, և հենց նրա օրոք նկարահանվել են այնպիսի անվանի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Ալլադինը», «Ջրահարսը» և «Առյուծ արքան»,- հաղորդել է ReAnimania փառատոնի նախագահ Վրեժ Քասունին:

ReAnimania փառատոնի շրջանակներում Մաքս Հովարդը Հայաստանում կանցկացնի մի քանի սեմինարներ, ինչպես նաև կներկայացնի իր «Սպիրիտ. տափաստանների ոգին» ֆիլմը:

Երևանում եզակի սեմինարներ կանցկացնեն Aardman ստուդիայի վարպետներ Դեվիդ Սպոստոնը, Սյուզի Ուիլսոնը և Պոլ Սմիթը: