
Հայաստանի ազգային հավաքականը EURO-2012-ի խմբային փուլում սեպտեմբեր 7-ին «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում (Սկոպյե) երկրորդ խաղն անցկացրեց Մակեդոնիայի հավաքականի դեմ:
Դաշտի տերերը հանդիպումը բավական ակտիվ սկսեցին: Գորան Պանդևը, Մարի Ջուրովսկին և Սևիցա Ռիստիչը ակտիվ գրոհել են Բերեզովսկու դարպասը, սակայն հայերը պատրաստ էին գրոհներին: Հենրիկ Մխիթարյանը չկարողացավ 14 մետրից գոլ խփել:
Առաջին խաղակեսի վերջին գրոհում էին երկու թիմերը, Ռիստիչը երկու անգամ գրոհեց դարպասը, բայց մի դեպքում Հայաստանի հավաքականին օգնեց դարպասաձողը, երկրորդ դեպքում` դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Առաջին խաղակեսի վերջին րոպեներին երկու թիմերն էլ գոլ խփեցին: 41-րդ րոպեին Յուրի Մովսիսյանը գոլ խփեց, իսկ Ջուրկովսկին մեկ րոպե անց հավասարեցրեց հաշիվը, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը:
Էդգար Մանուչարյանը, թվում էր, հաղթանակ պարգևեց Հայաստանի հավաքականին, սակայն Նաումովսկին 11-մետրանոց իրականացրեց, և խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Հայաստանի հավաքականը 1 միավորով B խմբում զբաղեցնում է 4-րդ տեղը, խմբի առաջատարն Իռլանդիայի հավաքականն է (6 միավոր), նույնքան միավոր ունի Սլովակիայի հավաքականը, որը Մոսկվայում Լոկոմոտիվ մարզադաշտում 0:1 հաշվով հաղթեց Ռուսաստանի հավաքականին: