8 սեպտեմբերի 2010 - 18:23 AMT
2010թ. հունվար-հուլիս ամիսներին մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան կրճատվել են 9,1 տոկոսով

2010թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 776,9 մլն դոլար: Ինչպես հայտնում է ՀՀ ԿԲ ամենամսյա տեղեկատուն, այդ ցուցանիշը 9,1 տոկոսով կամ 77,4 մլն դոլարով կրճատվել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատ:

Ընդ որում, փոխանցումների ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 515,8 մլն դոլար, նրան հաջորդում է ԱՄՆ-ն` 71,2 մլն դոլար և Գերմանիան` 11,8 մլն դոլար: Թուրքիան դրամական փոխանցումների քանակով 9-րդն է 1336 հազար դոլար ցուցանիշով:

Բացի այդ, հաշվետու շրջանում Հայաստանից արտերկիր փոխանցումների քանակն ավելացել է 3,5 տոկոսով` կազմելով 380,5 մլն դոլար 2009-ի հունվար-հուլիս ամիսների 367,8 մլն դոլարի դիմաց: Հունվար-հուլիսին զուտ մուտքերը կրճատվել են 18,5 տոկոսով և կազմել են 396,4 մլն դոլար 2009-ի հունվար-հուլիս ամիսների 486,5 մլն դոլարի դիմաց: