Ֆլորիդայի Ավետարանչական եկեղեցին մտադիր է սեպտեմբերի 11-ի 9-րդ տարելիցը նշել Ղուրանը այրելով: Ինչպես հայտնում է Euronews-ը, օրենքի տեսակետից, նման իրավունք նա ունի` այն երաշխավորված է ԱՄՆ սահմանադրության առաջին ուղղմամբ, որը հաստատում է խոսքի ազատությունը:
ԱՄՆ կառավարությունը, կրոնական համայնքների առաջնորդները և բարձրաստիճան պաշտոնյաները կոչ են անում Թերի Ջոնսին ձեռնպահ մնալ Ղուրանն այրելուց: Իսկ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին այդ ակցիան անվանել է «ոչ ամերիկյան», քնաի որ դա չի համապատասխանում կրոնական հանդուրժողականությանն ու կրոնի ազատությանը: Ռոբերտ Գիբսը զգուշացրել է, որ նման սադրիչ գործողությունները կարող են լրջորեն ազդել ամերիկյան զորքերի անվտանգության վրա Աֆղանստանում և այլ մահմեդական պետություններում: