9 սեպտեմբերի 2010 - 18:21 AMT
ԼՂՀ ԱԳՆ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով

ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն, լինելով շատ փորձառու դիվանագետ, չի սխալվել ասելով, որ համանախագահները հատել են ոչ թե սահմանը, այլ շփման գիծը, միանգամից երկու պատճառներով: Այսպես է մեկնաբանել ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Ստեփանակերտ կատարած վերջին այցի ժամանակ Բեռնար Ֆասիեի այն հայտարարությունը, թե : ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հատել են ԼՂՀ և ԱՀ ԶՈւ շփման գիծը հենց ԼՂՀ տարածքից, որն առայսօր օկուպացված է Ադրբեջանի կողմից: Երկրորդը, դա շփման գծի հենց այն հատվածն է, որն Ադրբեջանի համառ և ագրեսիվ ջանքերի շնորհիվ վերջին ժամանակներս աստիճանաբար վերածվում է ԼՂՀ և ԱՀ ԶՈւ դիմակայության:

Այդ իսկ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անձամբ են իրականացրել դիտարկումը` շփման գծի հատումով` նպատակ ունենալով նվազեցնել ԼՂՀ և ԱՀ զինված ուժերի միջև դիմակայության աստիճանը, ասվում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայության մեկնաբանության մեջ: