9 սեպտեմբերի 2010 - 20:35 AMT
Սեպտեմբերի 14-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հրանտ Դինքի սպանության մասին որոշում կընդունի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սեպտեմբերի 14-ին լրագրող, «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մասին որոշում կընդունի: Դինքի ընտանիքը Թուրքիայի կառավարությանը մեղադրում է մարդու իրավունքների պաշտպանության մասին եվրոպական պայմանագրում նշված մարդու ազատ արտահայտման և ազատ ապրելու իրավունքի վերաբերյալ մի շարք հոդվածների խախտման մեջ:

Դինքի ընտանիքը գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները կարող էին ապահովել Դինքի անվտանգությունը և կարող էին նրա սպանության գործով արդյունավետ քննություն անցկացնել, գրում է World Bulletin-ը:

«Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում` խմբագրության մուտքի մոտ: Երկու տարի շարունակվող դատավարությունից հետո սպանության մեջ մեղադրվողները չեն դատապարտվել: Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, ում նույնպես ահաբեկում էին;