11 սեպտեմբերի 2010 - 14:05 AMT
Ադրբեջանը կրկին խախտել է հրադադարը Լեռնային Ղարաբաղի ԶՈւ շփման գծում

Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման մի շարք դեպքեր, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծվել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է: