ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆֆը ողջույնի նամակ է հղել Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Արևմտյան թեմի նոր Մայր տաճարի օծման կապակցությամբ:
Նամակում նշվում է, որ տաճարի օծումը նոր հենասյուն դարձավ ԱՄՆ ողջ հայ համայնքի Արևմտյան թեմի պատմության մեջ: «29-րդ ընտրատարածքում մեծ և վառ հայկական համայնք է, որը հարստացնում է մեր ավանդույթներն ու սովորույթները: Ես ողջունում եմ այն տքնաջան աշխատանքն ու անձնվիրությունը, որոնք պահանջվում էին նոր գեղեցիկ տաճար կառուցելու համար: Որպես հայ համայնքի բարեկամ` ես անկեղծորեն շնորհավորում եմ բոլորին այդ նշանավոր ձեռքբերման առթիվ և ցանկանում հարատև հաջողություն»,- ընդգծել է կոնգրեսականը, PanARMENIAN.Net-ին հաղորդել են Ադամ Շիֆֆի գրասենյակից: