«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված երկաթուղու` ձմռան սեզոնի նախապատրաստմանը
«2009-ի համեմատ ՀԿԵՈւ-ն ցուցաբերում է ցուցանիշների աճ, բայդ դա չպետք է լինի ընկերության աշխատանքի արդյունավետության միակ չափանիշը»,- իր ելույթի խոսքում նշել է ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինը:
Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է դարձվել ՀԿԵՈւ-ում կադրային պոտնեցիալի պարբերաբար նախապատրաստմանը և գնահատմանը ձմռանը երկաթուղու աշխատանքի կտրվածքով:
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրությունում, խորհրդակցության ժամանակ բարձրացվել են հարցեր, կապված ներդրումային ծրագրի կատարման, աշխատանքի արտադրողականության բարձրացման, բոլոր տեխնիկական ծառայությունների աշխատանքի արդյունավետության մշտական դիտարկման հետ: