14 սեպտեմբերի 2010 - 12:23 AMT
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնության A խմբում կպայքարի 3-րդ տեղի համար

Սեպտեմբերի 11-ից Մոլդովայում անցնում է մինչև 19 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականների ընտրական մրցաշարը: A խմբում հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 տարեկան կանանց ֆուտբոլի հավաքականը, որը կպայքարի Ֆինլանդիայի, Անգլիայի ու Մոլդովայի հավաքականների հետ:

Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցավ երկրորդ խաղը և Հայաստանի հավաքականը կրեց իր երկրորդ պարտությունը Անգլիայի հավաքականից: Առաջին խաղում ՀՀ հավաքականը զիջեց ֆին ֆուտբոլիստուհիներին 0:5 հաշվով: Այս անգամ Վաղարշակ Ասլանյանի սաները զիջեցին ավելի խոշոր՝ 0:9 հաշվով:

Խմբի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 16-ին: Այդ օրն առաջին տեղի համար կպայքարեն Ֆինլանդիայի ու Անգլիայի հավաքականները, իսկ երրորդ տեղի համար կխաղան Հայաստանն ու Մոլդովան, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը: