Սեպտեմբերի 13-ին ReAnimania միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի բաժնի պետ Սոնա Հարությունյանը հաղորդել է, որ հայկական անիմացիոն արվեստում մեծ ներդրում ունենալու համար խաղարկային և անիմացիոն ֆիլմերի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին շնորհվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ:
Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրին են արժանացել անիմատոր Լյուդմիլա Սահակյանցը և ռեժիսոր Գայանե Մարտիրոսյանը: