Սեպտեմբերի 15-ից մինչև 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան և Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ի կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ:
Այս մասին «ՀայՌուսգազարդ» և Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից: «Գազի դադարեցումը սպառման շուկայում որևէ փոփոխության չի հանգեցնի»,- նշվում է «ՀայՌուսգազարդի» հաղորդագրությունում: