15 սեպտեմբերի 2010 - 15:00 AMT
Սեպտեմբերի 15-ին կլրանար Հրանտ Դինքի 56 տարին

Սեպտեմբերի 15-ին կլրանար հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի 56 տարին: «1.500000 +1: Հայրենիք-Սփյուռք մշակութային կամուրջ» կազմակերպությունը մի շարք միջոցառումներ է կազմակերպում՝ նվիրված Դինքի 56-ամյակին:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել կազմակերպության նախագահ Արման Ավետիսյանը, Հրանտ Դինքի ծննդյան տարեդարձին նվիրված հուշ երեկո տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, կբացվի նաև լուսանկարների ցուցահանդես:

Միջոցառումներին կմասնակցեն հյուրեր Թուրքիայից, Սիրիայից, Լիբանանից: