15 սեպտեմբերի 2010 - 15:25 AMT
«Համազգային» թատրոնում կայացել է Հրանտ Մաթևոսյանի «Կայարան» ներկայացման պրեմիերան

Այսօր «Համազգային» թատրոնում կայացել է Հրանտ Մաթևոսյանի համանուն վեպի հիման վրա ստեղծված «Կայարան» ներկայացումը: «Ներկայացումը նվիրված է մեծ հայ գրողի 75-ամյակին»,- մամլո ասուլիսում հայտնել է ԽՍՀՄ և Հայաստանի ժողովրդական արտիստ, «Համազգային» թատրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանը: «Համազգային» թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հաղորդել է, որ հունվարին թատերախումբը մասնակցելու է «Արմյանո Ռոս» փառատոնի մանկական ծրագրին, որտեղ ներկայացնելու է Հովհաննես Թումանյանի «Անբան հուռի» հեքիաթի հիման վրա ներկայացումը հայերեն և ռուսերեն լեզուներով:

«Մանկական ծրագիրը ներառում է թատերական բեմականացումների և նկարների համադրում, ուստի հունվարին Մոսկվա կտանենք հայկական մանկատների սաների աշխատանքների ցուցահանդեսը: Մեզ հետ կգնա նաև քանդակագործ Դավիթ Մինասյանը, որն այնտեղ կանցկացնի վարպետության դասեր»,- նշել է Վարդան Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: