Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը հանդես է եկել ուղերձով Հայաստանի անկախության հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ:
«Կալիֆորնիան այն տունն է, որտեղ հիանալի կերպով միաձուլվում են ավանդույթներն ու մշակույթները: Մենք երախտապարտ ենք հայազգի կալիֆորնիացիներին մեր նահանգի զարգացման մեջ ունեցած ավանդի համար: Ձեր օգնությամբ մեր հասարակությունն ավելի է հզորանում: Մեր համար մեծ պատիվ է միանալ այս մեծ իրադարձության տոնակատարությանը: Կալիֆորնիայի բոլոր բնակիչների անունից մենք ձեզ հաջողություն ենք մաղթում»,-ասվում է նահանգապետի ուղերձում: