2010 թվականի հոկտեմբերի 25-ից 28-ը Չելյաբինսկի մարզում տեղի կունենան Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպության Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի` ՀԱՊԿ ՕԱՀՈՒ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:
ՀԱՊԿ ՕԱՀՈՒ կազմի մեջ Հայաստանից մտնում է հատուկ նշանակության բրիգադը, որի մոտոհրաձգային ստորաբաժանմանը վիճակված է մասնակցել զորավարժություններին Չեբարկուլում` համազորային պոլիգոնում: Հաջորդ տարի սպասվում է նույնպիսի զորավարժությունների անցկացում Հայաստանի Հանրապետության տարածքում, հաղորդում է Miasin-ը: