16 սեպտեմբերի 2010 - 12:22 AMT
«Զվարթնոց» օդանավակայանը հետաձգել է «Արմավիա» ընկերության չվերթերը պարտքերի պատճառով

Ազգային ավիափոխադրող «Արմավիա»ընկերության սեպտեմբերի 16-ի չվերթերը հետաձգվել են «Զվարթնոց» օդանավակայանին պարտք լինելու պատճառով, PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել «Արմավիա» ընկերության մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Ընդ որում «Զվարթնոց» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի գծով մենեջեր Գևորգ Աբրահամյանը նշել է, որ օդանավակայանի ղեկավարությունը ստիպված էր արգելել չվերթերի իրականացումը բարձր պարտքերի պատճառով , որպեսզի այդ իրավիճակից չտուժեն ուղևորները, ուշացումով որոշվեց թույլ տալ չվերթերի իրականացումը: « Ավիաընկերության հետ բանակցություններ են ընթանում և առաջիկայում պարտքը պետք է մարվի»,-ասել է «Զվարթնոցի» ներկայացուցիչը: