16 սեպտեմբերի 2010 - 14:45 AMT
CANA. Մեթյու Բրայզան անձնական նպատակներ է հետապնդում՝ ժխտելով հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները

Ամերիկայի կիպրոսցիների կազմակերպությունը (CANA) կոչ է անում ԱՄՆ կիպրոսահույներին հակազդել Մեթյու Բրայզայի նշանակմանը Ադրբեջանում ԱՄՆ-ի պաշտոնում: CANA-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ Բրայզան Կիպրոսը հունաթուրքական դաշնության վերածելու «Անանի պլանի» հեղինակներից մեկն էր: «Անանի պլանը փաստորեն օրինականացրեց 1974թ. Կիպրոսի թուրքական օկուպացիան և Կիպրոսի մի մասը վերածեց պրոտեկտորատի, ինչը նպաստեց կղզու քրիստոնյա փոքրամասնության արտագաղթին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

CANA-ն գտնում է նաև, որ Մեթյու Բրայզան իր դիվանագիտական կարիերայում հետապնդում է իր անձնական շահերը՝ ժխտելով հայերի ու Պոնտոսի հույների ցեղասպանությունները:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ օգոստոսի 3-ին Սենտաի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Ջոն Քերրին կասեցրեց Բրայզայի թեկնածության քննարկումը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնի համար, որին առաջադրել էր նախագահ Բարաք Օբաման: Սենատոր Բարբարա Բոքսերը օգտվեց վետոյի իր իրավունքից և լսումները հետաձգվեցին մինչև 2010թ. սեպտեմբերի 21-ը: