17 սեպտեմբերի 2010 - 11:48 AMT
Խոակին Պողոսյանի «Զալցբուրգ» ակումբը UEFA-ի Եվրոպայի լիգայում իր ելույթները սկսել է պարտությունից

Սեպտեմբերի 16-ին մեկնարկեցին UEFA-ի Եվրոպայի լիգայի խաղերը: Նույն օրը ավստրիական «Զալցբուրգը», որի կազմում հանդես է գալիս հայազգի Խոակին Պողոսյանը, հանդիպել է անգլիական «Մանչեստեր Սիթիի» հետ: Պողոսյանը խաղացել է մեկնարկային կազմում, սակայն 55-րդ րոպեին մարզիչը փոխարինեց նրան:

Դավիթ Սիլվայի և Ժոի գոլերը օգնեցին «Մանչեստեր Սիթիին» հաղթանակ տանել UEFA-ի Եվրոպայի լիգայի A խմբի մեկնարկային խաղում:

Այդ խմբի երկրորդ խաղում իտալական «Յուվենտուսը» ոչ ոքի խաղաց լեհական «Լեհ» ակումբի հետ՝ 3:3, հայտնում է UEFA-ի պաշտոնական կայքէջը: