
«Վերին Լարս» ՀԱԿ-ում արդեն երկու օր կանգնած են խաղողով բեռնված 10 մեքենաներ, որոնք ուղևորվում են Ռուսաստան: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ին դիվանագիտական աղբյուրներից, ներկա պահին պարզվում են հայկական բեռը պահելու պատճառները, որը նախատեսված է Ռուսաստանի համար:
Իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ ՀԱԿ-ը փակվել է Վրաստանի կողմից: «Թբիլիսին այդ կերպ բողոքում է նրա դեմ, որ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ է քվեարկել վրացական բանաձևին»: Երկրորդ պատճառը` «Վերին Լարսը» փակվել է Թուրքիայի խնդրանքով, որը ցանկանում է հայկական խաղողը դուրս մղել ռուսական շուկայից: