17 սեպտեմբերի 2010 - 15:43 AMT
Սեպտեմբերի 19-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա բողոքի հանրահավաք՝ Սուրբ Խաչում կայանալիք թուրքական շոուի դեմ

Սեպտեմբերի 19-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ և կկայանա բողոքի հանրահավաք՝ ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների: Միջոցառման նախաձեռնողն է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

Սեպտեմբերի 19-ին Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում վերջին 95 տարում առաջին անգամ կմատուցվի պատարագ: Խոստումներին հակառակ, թուրքական կառավարությունը թույլ չտվեց խաչ տեղադրել եկեղեցու գմբեթին, այն տեղադրվել է մուտքի մոտ: Պատարագին մասնակցելուց հրաժարվել են Էջմիածինը ու Կիլիկիո կաթողիկոսությունը, Երուսաղեմի պատրիարքությունը, Սփյուռքի բազմաթիվ կազմակերպություններ: Պատարագը կմատուցի ՀԱԵ Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: