10 օգոստոսի 2001 - 00:00 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ԻՐԱՆԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ» ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ
Հայաստանը եւ Իրանը ողջունում են «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարությանը մասնակցել ցանկացող երկրներին: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալի Ախանին: Նրա խոսքերով. խողովակաշարի շինարարությունը, որը կմիացնի Իրանը եւ Հայաստանը, համապատասխանում է մերձկասպյան պետությունների շահերին: «Երկու պետություններն էլ վճռականորեն են տրամադրված այդ խողովակաշարի շինարարության հարցում եւ ամենայն լրջությամբ են մոտենում այդ ուղղությամբ տարվող բանակցություններին»,- ասել է Ա. Ախանին: Նա ընդգծեց, որ «նախագիծը մրցունակ է եւ տնտեսական տեսակետից հիմնավորված»: ԻԻՀ ԱԳՆ ղեկավարի տեղակալը հույս հայտնեց, որ մոտ ժամանակներս կողմերը կարող են ձեռնարկել ավելի գործուն միջոցներ եւ անցնել նախագծի գործնական իրագործմանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: