17 սեպտեմբերի 2010 - 19:16 AMT
Երևանում հանձնում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը

Երևանում հանձնում են Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը: 500 հազար դոլար դրամական պարգևը կստանա հայտնի շվեյցարացի աստղագետ Միշել Մայորն ու նրա գիտական խումբը՝ Կանարյան կղզիների աստղագիտության ինստիտուտի աշխատակից Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և Պորտոյի համալսարանի աստղագիտության աշխատակից Նունո Սանտոսը (Պորտուգալիա):

Գիտական խումբը արժանացել է պարգևին արեգակնային համաստեղությունից դուրս գտնվող մոլորակների հետազոտության համար, որը հանդիասնում է աստղագիտության կարեևորագույն ուղղությունը վերջին 10 տարում:

Ինչպես ասել է Բյուրականի աստղադիտարանի նախկին աշխատակից Գարիկ Իսրայելյանը, Մայորի գիտական խումբը արեգակնային համաստեղությունից դուրս գտնվող մոլորակների հետազոտությունների առաջատար էր վերջին 10 տարիներին:

«Միշել Մայորը մարդկանց միավորելու զարմանալի ունակություն ունի: Մենք համատեղ շուրջ 30 աշխատանք ենք կատարել»,-ասել է Իսրայելյանը մամլո ասուլիսում: