17 սեպտեմբերի 2010 - 22:19 AMT
Armenia ընկերությունը թողարկում է լավագույն հայկական գինիները

Fruitfull Armenia 6-րդ ամենամյա գյուղատնտեսական համաժողովում հայտնի են դարձել հաղթողները: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը համաժողովից, «արենի» խաղողի տեսակից դառը սպիտակ գինի, ինչպես նաև դառը կարմիր գինի անվանակարգում հաղթող է դարձել Armenia ընկերությունը:

«Ընտիր գինիներ» անվանակարգում նույնպես հաղթել է Armenia ընկերությունը:

Համաժողովին մասնակցում է աշխարհում ամենահայտնի գինեգետներից մեկը` Միշել Ռոլանը, որը հանդես է գալիս որպես փորձագետ հայկական գինեգործների արտադրանքի համտեսներում: