18 սեպտեմբերի 2010 - 13:42 AMT
Ադրբեջանի ԱԳՆ-ն թերարժեքության բարդույթ ունի, կարծում են ուկրաինացի լրագրողները

«Նորմա՞լ է արդյոք այն, երբ ԱԳՆ-ն արգելում է մուտք գործել երկիր թերթում տպագրված անհաճո հոդվածի պատճառով: Ինչպե՞ս կարելի է դա բնութագրել: Հնարավոր է դա ուղղակի սովորական բարդույթ է, որը վկայում է թերարժեքության մասին»: Այդ մասին հայտարարել է «Ֆրազա» Մեդիա-հոլդինգի գլխավոր խմբագիր Վիտալի Կուստովը` մեկնաբանելով «Կոմսոմոլսկայա պրավդա-Ուկրաինա» թերթի լրագրող Աննա Մամոնտովային «սև ցուցակ» մտցնելը:

«Կոմսոմոլսկայա պրավդա-Ուկրաինա» թերթի լրագրող Աննա Մամոնտովան, որը վերջերս եղել է Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանում դարձել է պերսոնա նոն-գրատա: Դա հիշեցրել է Յուշչենկոյի ժամանակ Ուկրաինայի ԱԳՆ աշխատանքը: Հիշու՞մ եք Ուկրաինա մտնելու մշտական արգելքները: Որտե՞ղ է հիմա Յուշչենկոյի անտաղանդ, կամազուրկ և անդեմ ռեժիմը: Հատկանշական է ՈՒՆԱ-ՈՒՆՍՕ ագզայնական միության գործկոմի նախագահ Միկոլ Կարպյուկի հայտարարությունն այն մասին, որ նախատեսվում է «Ադրբեջանին օգնություն ցուցաբերել տարածքային ամբողջականության վերականգնման համար»: Խնձորը ծառից հեռու չի ընկնում»,- հայտարարել է Կուստովը, հաղորդում է Analitika.at.ua-ն: