20 սեպտեմբերի 2010 - 14:00 AMT
Արգենտինայի հավաքականի պարտությունից հետո Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում իջել է 29-րդ տեղը

Ֆրանսիայի հավաքականը դարձել է Դևիսի Գավաթ-2010-ի եզրափակչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակչում Գի Ֆորժեի սաները Արգենտինայի հավաքականի, որի կազմում հանդես է գալիս Դավիթ Նալբանդյանը, հետ զույգային հանդիպումից հետո արդեն ապահովեցին իրենց ուղեգիրը եզրափակիչ:

Լիոնի Palais des Sports de Gerland կորտերում ընթացող հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների վստահ հաղթանակով` 5:0, հաղորդում է gotennis.ru-ն: Ֆրանսիացիները որոշիչ միավորը ձեռք բերեցին զույգային հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականի կազմից մասնակցում էին Առնո Կլեմանն ու Միշել Լյոդրան, իսկ Արգենտինայից կորտ էին դուրս եկել Օրասիո Սեբալյոսն ու Էդուարդո Շվանկը: Նախքան զույգային հանդիպումները դիմակայությունը 2:0 էր` հօգուտ ֆրանսիացիների:

Դավիթ Նալբանդյանը պարտություն է կրել Գաել Մոնֆիսից, իսկ Խուան Մոնակոն` Միշել Լյոդրայից:

ATP նոր վարկանիշում, որը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին, Նալբանդյանն իջել է մեկ հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը: