Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Յուրի Պոպովի (ՌԴ) և Ռոբերտ Բրադկեի մասնակցությամբ: Երկու երկրների արտգործնախարարներն արդեն ժամանել են Նյու Յորք: Բրադկեի խոսքերով, հանդիպումը կկայանա սեպտեմբերի 23-ին:
Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում աշխատանքն է սկսում ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանը: