20 սեպտեմբերի 2010 - 14:47 AMT
Իրանն առաջարկել է Թուրքիային միասին հետազոտել տիեզերքը

Իրանի կառավարությունը առաջարկել է Թուրքիայն միասին հետազոտել տիեզերքը: Ըստ թերթի տվյալների, Թուրքիան չի պատասխանել այդ առաջարկին, իսկ Թուրքիայի պաշտոնյաները հրաժարվում են այն մեկնաբանել:

Իրանի տիեզերական ծրագիրը նախատեսում է տիեզերագնաց ուղարկել տիեզերք 2017 թվականին: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը վերջերս տեղափոխեց իրանցի առաջին տիեզերագնացի թռիչքը 2019-ից 2017թ.:

Առաջարկությունն արվել է թուրք և պարսիկ պաշտոնյաների, ինչպես նաև գործարարների անցած շաբաթ կայացած հանդիպմանը, հայտնում է MIGnews.com-ը: