6 օգոստոսի 2001 - 23:03 AMT
ԻՇԽՈՂ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԱՆԱԿԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Անցած կիրակի Երեւանի Շենգավիթ համայնքի ղեկավարի պաշտոնի համար տեղի ունեցած ընտրությունների ժամանակ հաղթել է համայնքի գործող թաղապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Մարտին Սարգսյանը: Նա համոզիչ հաղթանակ տարավ «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի հանդեպ: Մնացած բոլոր հավակնորդները հանեցին իրենց թեկնածությունները անմիջապես ընտրություններից առաջ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: