
«Նախագահ Օբամայի ու ԱՄՆ ժողովրդի անունից ես շնորհավորում եմ հայ ժողովրդին սեպտեմբերի 21-ի Անկախության օրվա առթիվ»,-ասվում է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ուղերձում: Պետքարտուղարն ընդգծել է, որ հայ ժողովրդի հյուրընկալությանը նա ականատես եղավ Երևան իր այցելության ժամանակ:
«Ես պատիվ ունեցա նշելու ԱՄՆ Անկախության օրը՝ հուլիսի 4-ը Հայաստանում, և ես հպարտանում եմ, որ կարող եմ նշել Հայաստանի հարուստ մշակույթն ու նվաճումները ձեր անկախության տոնին: Հայազգի ամերիկացիները մեծ ավանդ են ներդրել ԱՄՆ-ում երկար տարիների ընթացքում՝ նպաստելով բարեկամության և համակրանքի խորացմանը մեր ժողովրդների միջև: Մենք ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունը և լավ ապագա ստեղծել մեր բոլոր քաղաքացիների համար: Ես անվտանգություն և երջանկություն, խաղաղություն ու բարգավճում եմ ցանկանում Հայաստանի ժողովրդին գալիք տարում»,-ասվում է Հիլարի Քլինթոնի ուղերձում: