4 օգոստոսի 2001 - 00:23 AMT
«ԱՐՄԵՆԹԵԼԸ» ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՀԵՌԱԽՈՍՈՎ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՐՈՊԵԱՎԱՐՁԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
«Արմենթել» ընկերության գործադիր տնօրենը, համաձայնվել է հետաձգել հեռախոսով օգտվելիս րոպեավարձի կիրառումը: Այդ մասին Ընկերության ղեկավար Նիկոս Գեորգուլասը տեղեկացրեց տրանսպորտի եւ կապի նախարարԱնդրանիկ Մանուկյանին: Ինչպես հայտնում է «Առկա» գործակալությունը, Գեորգուլասը` հարցի վերջնական որոշման համար առաջարկել է բանակցություններ վարել Հունաստանի տրանսպորտի նախարարի եւ հունական պետական OTE ընկերության հետ, որը տնօրինում է «ԱրմենԹելի» 9 տոկոս բաժնետոմսերին: Հիշեցնենք, որ րոպեավարձը նախատեսվում էր մտցնել ընթացիկ տարվա սեպտեմբերի մեկից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: