22 սեպտեմբերի 2010 - 12:49 AMT
Վահե Էնֆիաջյան. Արևիկ Պետրոսյանի հրաժարականը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշումն է

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արևիկ Պետրոսյանի մասին որոշումը կայացվել է կուսակցության կողմից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կուսակցության խորհրդարանական խմբավորման անդամ Վահե Էնֆիաջյանը:

«Սակայն, դա չի նշանակում, թե նա լքում է կուսակցությունը»,-նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆայջյանը: Նա նշել է, որ շուտով արդեն կքննարկվի փոխխոսնակի նոր թեկնածությունը, որը պետք է առաջադրի կուսակցությունը: