Ըստ նախնական վիճակագրական տվյալների հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 3,1 տոկոսով 2009 նույն ժամանակաշրջանի համեմատ: Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՆԱ-ի ծավալը կազմել է 2 տրլն 42 մլրդ 788,8 մլն դրամ:
Բացի այդ, սպառողական գների աճը հունվար-օգոստոսին 2009-ի նույն շրջանի համեմատ կազմել է 7,7 տոկոս: Միևնույն ժամանակ ամսական կտրվածքով գնաճը կազմել է 1,3 տոկոս:
Բյուջեով նախատեսված տնտեսական աճը նախատեսված է 1,2 տոկոսի չափով, գնաճը՝ 4±1,5 տոկոսի չափով: