Հայաստանի կառավարության սոցիալական քաղաքականությունը նախատեսում է կենսաթոշակների ամենամյա բարձրացում սպառողական զամբյուղին համապատասխան: Այդ մասին կառավարության կողմից ներկայավցած պետական կենսաթոշակների մասին օրինագծերի փաթեթի առիթով խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է Հայաստանի ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Լսումները կազմակերպել է սոցիալական հարցերով ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը, դրանց մասնակցել են պատգամավորներ, Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտյոմ Ասատրյանը, ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը և հասարակության ներկայացուցիչներ:
«Սպառողական զամբյուղի ծավալը որոշում է Հայաստանի Վիճակագրական ծառայությունը»,- նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարարը