23 սեպտեմբերի 2010 - 16:27 AMT
Պիտեր Սեմնեբին գտնում է, որ ԵՄ-ն հետագայում ևս պետք է վարի հակամարտող տարածքների չճանաչման քաղաքականություն

Եվրամիությունը կշարունակի հակամարտող տարածքների չճանաչման քաղաքականություն: Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայկացուցիչ Պիտեր Սեմնեբին: Ըստ նրա, շատ կարևոր է, որ Եվրոպան հավատարիմ լինի այդ դիրքորոշմանը:

«Հասկանալի է, որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար կան լուրջ խոչընդոտներ և շատ կարևոր է, որ մենք չմոռանանք այդ խնդիրների մասին: Երկու երկրների շահերից է բխում արդիական հարցերի առաջխաղացումը, սակայն դա չի նշանակում, որ մենք կթուլացնենք մեր ուշադրությունը հակամարտության հարցերի հանդեպ»,-ասել է Սեմնեբին, հաղորդում է Գրուզիա օն-լայնը: