24 սեպտեմբերի 2010 - 12:20 AMT
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ հետ

Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ 65-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) ր Իգոր Պոպովի (ՌԴ) հետ քննարկել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր: