Այսօր Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ում սեյսմիկ ռիսկերի գնահատման և կառավարման պլանավորման հայ-ճապոնական համատեղ ծրագրին նվիրված համաժողով, որը մեկնարկել է 2010-ի սեպտեմբերի 5-ին:
Այդ ծրագիրը նախատեսում է հետազոտություններ Երևանում և Հայաստանի մարզերում գրունտի կայունության, շենքերի սեյսմակայունության և բնական աղետների ժամանակ բնակչության վարքագծի մասին իրազեկման վերաբերյալ: Ծրագիրը տևելու է 2 տարի, և դրա ավարտին ներկայացվելու է սեյսմիկ ռիսկերի գնահատման կառավարման պլան, իսկ Հայաստանին տրամադրվելու է անհրաժեշտ տեխնիկական օգնություն Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից (JICA):
Նախագիծը ֆինանսավորում է ճապոնական կողմը, որը հատկացնելու է 2.5 մլն դոլար: Ծրագրի առաջին փուլի ավարտին 2011-ի մայիսին 3 հայ փրկարարներ վերապատրաստում կանցնեն Ճապոնիայում