Խանտի Մանսիյսկում ընթացող Համաշխարհային շախմատի օլիմպիադայում սեպտեմբերի 24-ին կկայանան 4-րդ տուրի պարտիաները:
4-րդ տուրում ՀՀ հավաքականը կխաղա վարկանիշով երրորդ՝ Ռուսաստանի հավաքականի հետ: Կխաղարկվեն հետևյալ պարտիաները.
Լևոն Արոնյան-Դմիտրի Յակովենկո Վլադիմիր Հակոբյան-Ալեքսանդր Մոտելեվ Գաբրիել Սարգսյան-Սերգեյ Ռուբլևսկի Արման Փաշիկյան-Նիկոլայ Կոբանով:
Երեք տուրից հետո Հայաստանի հավաքականը հավաքել է 6 միավոր և զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում:
Հայաստանի կանանց հավաքականը կխաղա Խորվաթիայի հավաքականի հետ: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը սպիտակներով կխաղան Վալենտինա Գալուբենկոյի և Բորկա Ֆարնցիսկովիչի հետ, իսկ Լիլիթ Մկրտչյանի ու Նելլի Աղինյանի մրցակիցները կլինեն Միրյանա Մեդիչն ու Ռայնա Սարգաչը:
Հայաստանի կանանց հավաքականը 4 միավորով 19-րդ տեղում է: