24 սեպտեմբերի 2010 - 13:06 AMT
Ծաղկաձորում 10 երկրների ներկայացուցիչներ կքննարկեն նախկին ԽՍՀՄ երկրների համար դոպինգ-կենտրոնի բացման հարցը

Սեպտեմբերի 26-28-ը Ծաղկաձորում տեղի կունենա Արևելյան Եվրոպայի հակադոպինգային կազմակերպության խորհրդի նիստը: Նիստը կազմակերպվել է միջազգային հակադոպինգային գործակալության (WADA), Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և սպորտային բժշկության հանրապետական հակադոպինգային կենտրոնի կողմից:

Նիստին կմասնակցեն 10 երկրների ներկայացուցիչներ` Հայաստան, Ալբանիա, Բելառուս, Բոսնիա-Հերցեգովինա, Վրաստան, Մակեդոնիա, Մոլդովա, Սերբիա, Ռուսաստան և Ուկրաինա: Քննարկվելու է նաև նախկին ԽՍՀՄ երկրների համար դոպինգ-կենտրոնի բացման հարցը: Այդ կենտրոնի կառուցման հավակնորդը Բելառուսի մայրաքաղաք Մինսկն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի մամլո ծառայությունը: