
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Պատրիսիա Օ’Բրայանին: ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը Պատրիսիա Օ’Բրայանին հանձնեց «Միջազգային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի Հայաստանի կողմից վավերացման մասին փաստաթղթերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: