WBA/WBC վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը չափազանց կոշտ է արտահայտվել թեթևագույն քաշային կարգում WBC/WBO չեմպիոն Ֆերնանդո Մոնտիելի հետ, որը վերջերս ասել էր, թե Դարչինյանը վախենում է հանդիպել իր հետ:
«Ես պատրաստ եմ կռվել Մոնտիելի հետ թեկուզ հենց այսօր»,-ասել է Դարչինյանը, մեջբերում է box-club.ru-ն: Այդ տղան բոմժերի հետ է մենամարտում և ամեն անգամ, երբ նրան լուրջ մրցակից է հանդիպում, նա խուսափում է այդ մենամարտերից: Նա կռվել է միայն մեկ իսկական մարտիկի հետ՝ Ջոննի Գոնսալեսի հետ, որը հաղթել է նրան»:
Հայ բռնցքամարտիկն ասել է, որ կկարողանա հաղթել Մոնտիելին, ինչպես հաղթեց նրա ավագ եղբորը` Ալեխանդրո Ֆելիքս Մոնտիելին:
«Նա կարող էր մասնակցել չորսի մրցաշարին թեթևագույն քաշային կարգում, տեսնելու համար, թե ով է լավագույնը, սակայն ոչինչ չարեց դրա համար: Գիտեք, ինչո՞ւ: Որովհետև այդ մրցաշարում հայտագրված չորս մարզիկները ուղղակի կջախջախեին նրան: Վերադարձիր անուն չունեցող քո մրցակիցների մոտ, ֆերանանդո, որովհետև դու, ինչպես և Դոնեյրը, ինքնակոչ ես»,-հավելել է Դարչինյանը: